ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին


ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին

  • 17-03-2017 18:58:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ  Միլսին, նույն դեսպանատան Պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆիին և պաշտպանության ոլորտում համագործակցության  պատասխանատու, մայոր Դոն Հարփերին: 
 
Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանն ասասց. 
- ԱՄՆ դեսպանատունը հպարտ է նախարարության հետ ունեցած իր տևական սերտ համագործակցության համար, և մենք կշարունակենք հարկ եղած դեպքում պատրաստակամորեն աջակից լինել նախարարությանը:  Այս տարի մենք տոնում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը, և նախարարության ու դեսպանության  միջև նման արդյունավետ ու հաջող գործընկերությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այսքան շատ ձեռքբերումներ ունենալ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան համագործակցության խորացումն արտակարգ իրավիճակների, բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտներում, ինչպես նաև՝ համատեղ վարժանքների միջոցով տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ գործընկերության շրջանակներում: 
 
Քննարկվեց նաև վերապատրաստման և ուսուցման միջոցով ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունը վտանգավոր նյութերի հետ աշխատանքում, հրդեհների դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների իրականացման և բուժպատրաստության բնագավառում: Յուրաքանչյուր դասընթաց ամփոփվելու է ավարտական վարժանքով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play