Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները


Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները

  • 21-03-2017 14:45:50   |   |  Հասարակություն

 
Եվրոպական միությունը գործողության մեջ է դրել Սիրիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցները կապված կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման հետ: tass-ի փոխանցմամբ` ԵՄ համապատասխան որոշումը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում: 
Նշվում է, որ Սիրիայի քաղաքացիների համար նախատեսված սև ցուցակ են ընդգրկվել սիրիական զինված ուժերի երկու գեներալ-մայորներ և երկու բրիգադային հրամանատարներ: Վերջիններիս արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք և հասանելիություն ունենալ բանկային համակարգի նկատմամբ: 
ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ ներկա պահին ԵՄ սև ցուցակում ընդգրկված են 239 Սիրիայի քաղաքացիներ: 
«ԵՄ շարունակում է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի հովանավորությամբ սիրիական հակամարտության հարցում կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ սիրիական քաղաքացիական պատերազմը չպետք է լուծվի զինված ճանապարհով»,- ասվում է փաստաթղթում: 
Նշվում է, որ Սիրիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները համարվում են ամենանշանակալի պատժամիջոցային փաթեթներից մեկը, որը երբևէ մտցրել է Եվրամիությունը: Դրանք աստիճանաբար ընդլայնվել են, արդյունքում այսօր ներառում են արգելքներ` Սիրիայի նավթի արտահանման, այդ երկիր վառելանյութի մատակարարման վրա, ներդրումների սահմանափակում, սիրիական Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակություն ունեցող տեխնոլոգիաների բռնարգելք: 
Այս ամենից զատ, Սիրայից 239 ֆիզիկական և 67 իրավաբանական անձիք ընդգրկված են ԵՄ սև ցուցակում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play