Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում բացվեց<br /> Հայ մշակութային կենտրոնի շենքը<br />


Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում բացվեց
Հայ մշակութային կենտրոնի շենքը

  • 20-10-2009 17:15:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2009 թ. հոկտեմբերի 17-ին Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում կայացավ Ստարոկոսունսկայայի Հայ մշակութային կենտրոնի շենքի հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը վկայակոչելով «Խաչքար» կենտրոնի տեղեկատու գրասենյակին, կենտրոնի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես են եկել Ստարոկորսունսկյան գյուղական օկրուգի վարչակազմի ղեկավար Գալինա Կոմիրնյայան, Ստարոկորսունսկայա ստանիցայի կազակական ատաման Յուրի Օստրովերխովը, Կրասնոդարի Պաշկովյան հայկական մշակութային կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Սերոբյանը: Այնուհետեւ կայացել է Ստարոկորսունսկյան Հայ մշակութային կենտրոնի շենքի օծման արարողությունը, որ կատարել է Կրասնոդար քաղաքի հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Դանիել Կուկունյանը: Ստանիցայի բնակիչներին է ներկայացվել ոչ մեծ համերգային ծրագիր «Արին-Բերդ» պարախմբի եւ Պաշկովյան հայկական մշակութային կենտրոնի դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Հանդիսավոր պայմաններում կարմիր ժապավենը կտրել են կրասնոդարցի մեկենաս, Կրասնոդարի «Խաչքար» հայկական մշակութային կենտրոնի խորհրդի նախագահ Անդրեյ Ամոսովը եւ Ստարոկորսունսկյան գյուղական օկրուգի վարչակազմի ղեկավար Գալինա Կոմիրնյայան: Հանդիսավոր բացումից անմիջապես հետո կայացել է ընդունելություն լրացուցիչ ուսուցման հայոց լեզվի, հայկական ժողովրդական պարի եւ հայկական խոհանոցի խմբակներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play