Եթե պետությունը մեզ չի օգնում, ուրեմն մենք պետությանը զինվոր չունենք տալու. բազմազավակ ընտանիքի հայր (տեսանյութ)


Եթե պետությունը մեզ չի օգնում, ուրեմն մենք պետությանը զինվոր չունենք տալու. բազմազավակ ընտանիքի հայր (տեսանյութ)

  • 30-03-2017 17:08:15   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Եթե պետությունը մեզ չի օգնում, ուրեմն մենք պետությանը զինվոր չունենք տալու»,- այսօր ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարեց բազմազավակ ընտանիքի հայր Վիրաբ Շաբոյանը: 
Վերջինիս 13 երեխաներից բաղկացած ընտանիքը շուտով համալրվելու է ևս մեկով, մինչդեռ ընտանիքը բնակվելու տեղ չունի:
Աշխատանք չգտնելու պատճառով ընտանիքը Քաշաթաղի շրջանի Նորաշեն գյուղից Երևան է եկել այստեղ աշխատանք գտնելու և գոյությունը պահպանելու հույսով: 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընտանիքի ավագ դուստր Աննա Շաբոյանը, այժմ մի քանի օրով բնակվում են 2-րդ Մասիվի հանրակացարաններից մեկում, որտեղ իրենց սենյակը վարձակալել են հենց հանրակացարանի բնակիչները: 
Վ. Շաբոյանի խոսքերով` իրենք Հայաստանի պատկան մարմիններից ընդամենը մշտական աշխատանք են խնդրում և մի փոքրիկ դոմիկ: 
«Որպես բազմազավակ ընտանիք` մեզ արհամարհում են, իսկ ավելի կոնկրետ Արցախի սոցապնախարարությունը մեզ վրա ծիծաղում էր»,- ասաց ընտանիքի հայրը` ընդգծելով, որ օր է եղել, երբ ամբողջ ընտանիքով գիշերել են փողոցում կամ ուրիշի նկուղում, որտեղից իրենց ծեծ ու ջարդով դուրս են շպրտել:
 
Մանրամասները` տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն