Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում


Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում

  • 02-04-2017 13:48:53   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին, ժամը 09:13-ին Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play