Ավարտվել է 2017 թվականի ՀՀ նետաձգության դաշտային առաջնությունը


Ավարտվել է 2017 թվականի ՀՀ նետաձգության դաշտային առաջնությունը

  • 04-04-2017 12:57:03   | Հայաստան  |  Սպորտ

Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է 2017 թվականի նետաձգության Հայաստանի Հանրապետության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա և 6 աղջիկ:
 
Աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան):
 
Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գևորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան):
 
Հայ նետաձիգները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների և պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play