Ավտոմեքենան ընկել է Արփա գետը


Ավտոմեքենան ընկել է Արփա գետը

  • 13-04-2017 15:20:35   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 13-ին, ժամը 01:54-ին ահազանգ է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի 66 DD 990 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Արփա գետում, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետի ափ:
 
Ավտոմեքենան ափից երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play