ՀՀ ՔԾԽ նախագահն Աստանայում մասնակցել է քաղաքացիական ծառայության կատարելագործման թեմայով միջազգային համաժողովի


ՀՀ ՔԾԽ նախագահն Աստանայում մասնակցել է քաղաքացիական ծառայության կատարելագործման թեմայով միջազգային համաժողովի

  • 13-04-2017 18:45:39   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է «Գործընկերություն հանուն քաղաքացիական ծառայության կատարելագործման» թեմայով միջազգային համաժողովին:
 
 Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակացությամբ հրավիրված համաժողովում քննարկվել են Հաբի մասնակից երկրների քաղաքացիական ծառայության մարմինների, ոլորտում գործող միջազգային կառույցների և Հաբի փորձագետների ցանցի միջև համագործակցության առկա կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները, հեռանկարները: Միջոցառման հիմնական նպատակն էր գտնել  քաղաքացիական ծառայության ոլորտում արդյունավետ և առաջադեմ փորձի փոխանակման նոր, առավել դյուրին եղանակներ՝ քաղաքացիական ծառայության պրոֆեսիոնալության բարձրացմանը, դրանք ժամանակակից մարտահրավերներին համարժեք դարձնելուն, հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը նպաստելու համար:  
Համաժողովին մասնակցել են ՏՀԶԿ, ԱՊՀ, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ՝ Հաբի մասնակից 36 երկրների քաղաքացիական ծառայության համակարգման և կազմակերպման պետական մարմինների ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝  «Հարավ-Հարավ» համագործակցության գծով ներկայացուցիչը, պատվիրակներ Հաբի հետ գործակցող միջազգային կառույցներից:  
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հաբի զարգացման և արդյունավետության բարձրացման Հայաստանի տեսլականը, միջազգային համագործակցության այդ պլատֆորմից հիմնական ակնկալիքները Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումների համատեքստում: ՀՀ ՔԾԽ նախագահը շեշտել է Հաբի ստեղծած փորձագիտական ցանցի մոնիթորինգային, խորհրդատվական բաղադրիչն ուժեղացնելու, քաղաքացիական ծառայությունում մերիտոկրատիկ արժեքների արմատավորման, պրոֆեսիոնալացման, գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով բոլոր մակարդակների քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, կարողությունների զարգացման, փորձի փոխանակման լրացուցիչ ծրագրերի իրականացման և օգտագործման անհրաժեշտությունը: 
Առաջարկվել է Հաբի առաջիկա համաժողովներից մեկն անցկացնել Երևանում:  
 
13.04.2017թ.
 
Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play