Դատարան դիմած տնօրենների կարծիքով իրենց իրավունքները խախտվել են


Դատարան դիմած տնօրենների կարծիքով իրենց իրավունքները խախտվել են

  • 14-04-2017 15:06:36   | Հայաստան  |  Իրավունք

 Մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քննությունն ընթացքի մեջ է:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Շարունակելու ենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն բացատրություններ ունենք: Տնօրենները համարում են, որ իրենց իրավունքները խախտված են», ­ ընդգծեց Մկրտչյանը։ Նախարարը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ և հավելեց, որ խնդիրը դատարանի միջոցով է լուծվում: «Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,­ նշեց նա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ­ն հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»­ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլտեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ­ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ: 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play