ՃՏՊ Մասիս քաղաքում. կան տուժածներ (լրացված)


ՃՏՊ Մասիս քաղաքում. կան տուժածներ (լրացված)

  • 22-04-2017 08:50:09   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 22-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Հանրապետության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 10 NN 444 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Կ.) և «Opel Vectra» մակնիշի 35 CU 201 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ս. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները
 
Փրկարարները Ն. Կ.-ին և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Հ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն