Երևանում ընթանում է Թռչնաբույծների միջազգային համաժողովը


Երևանում ընթանում է Թռչնաբույծների միջազգային համաժողովը

  • 27-04-2017 14:04:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր մասնակցել է նախօրեին Երևանում մեկնարկած Թռչնաբույծների միջազգային համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:
 
 Համաժողովի նպատակն է աջակցել թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների միջև սերտ համագործակցության ստեղծմանը և ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակմանը:
 
Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, թռչնաբուծական սարքավորումներ, կերային հավելումներ և անասնաբուժական դեղամիջոցների արտադրողներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բուլղարիայից:
 
«Հայաստանում թռչնաբուծությունը վերջին տարիներին աճ  է գրանցել, հավկիթի տարեկան արտադրության ծավալը ներկայումս կազմում է 655 մլն, բայց ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, այդ թվում` թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը,  և դրանց ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ», - նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
 
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ծրագրեր են մշակվում անասնաբուծության ոլորտում կերարտադրության զարգացման նպատակով:  
 
Տեղեկացնելով, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին հույս է հայտնել, որ միջազգային մակարդակի այս միջոցառման կազմակերպումը Հայաստանում կկրի ավանդական բնույթ: 
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել են զեկույցներ թռչնաբուծության արդիական խնդիրների, թռչնաբուծական սարքավորումների, թռչունների կերակրման, բուժման ժամանակակից միջոցների և ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play