Քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը կկազմակերպվի ծանուցմամբ


Քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը կկազմակերպվի ծանուցմամբ

  • 27-04-2017 18:15:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում  և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու  մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է կրճատել, պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման գործընթացները: Նախագծերի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցմամբ կազմակերպելու ապահովումն է  և առկա խնդիրների վերացումը:
 
Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը: Որոշման նպատակն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտից հետո շրջակա միջավայրի պահպանման, դիտանցման և հսկողության կարգավորումն է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play