Էրդողանին կառաջադրեն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում


Էրդողանին կառաջադրեն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում

  • 27-04-2017 19:06:01   | Թուրքիա  |  Հասարակություն
 
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջադրելու է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում մայիսի 21-ին կայանալիք կուսակցության համագումարի ընթացքում: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է կուսակցության ներկայացուցիչը: 
Ավելի վաղ, կուսակցության գործող նախագահ, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտարարել էր, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտարարելուց հետո կուսակցությունը երկրի նախագահին և իր հիմնադրին առաջարկելու է վերադառնալ կուսակցություն: Սակայն այն ժամանակ, վարչապետը չէր հստակեցրել, թե արդյոք խոսքը վերաբերում է կուսակցությանն Էրդողանի անդամակցության վերականգնման մասին:    
Նշվում է, որ Էրդողանը հանդիսանում է «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը: Այն ստեղծվել է 2011 թվականին` միավորելով բիզնեսի ներկայացուցիչներին, աջ կենտրոնամետ և իսլամիստ պահպանողականներին` դառնալով Թուրքիայի պատմության մեջ առաջին կուսակցությունը, որն անընդմեջ հաղթանակ է տարել խորհրդարանական վերջին երեք ընտրությունների ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play