Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ. Արա Բաբլոյան


Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ. Արա Բաբլոյան

  • 18-05-2017 12:57:50   | Հայաստան  |  Քաղաքական

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նսիտը: Նիստը վարող Կնյազ Հասանովը ներկայացրեց նիստի օրակարգը: Այժմ խորհրդարանը պետք է ընտրի 6-րդ գումարման ԱԺ նախագահին: Հանրապետականից Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց, որպեսզի խորհրդարանը ԱԺ նախագահ ընտրի Արա Բաբլոյանին և նշեց, որ նա հանրությանը հայտնի է:
 
Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նախագահին և խորհրդարանին, որ առաջարկել են իր թեկնածությունը, ապա ներկայացրեց այն քայլերը, որոնցով առաջնորդվելու է, եթե ընտրվի ԱԺ նախագահ: Նա մասնավորապես ասաց, որ բոլոր քայլերը բխելու են պետության և ժողովրդի շահերից: Այնուհետև Բաբլոյանին հարցեր ուղղեցին ԵԼՔ դաշինքից ընտրված պատգամավորներ Արտակ Զեյնալյանը և Էդմոն Մարուքյանը:
 
Զեյնալյանի դիտարկմանը, ինչ գործնական քայլեր է անելու իր ելույթի կետերն իրականցնելու համար, քանի որ իրենց առաջարկը չընդունվեց հաշվիչ հանձնաժողովի հետ կապված, Բաբլոյանն ասաց, որ կան մոտեցուոմներ որ ֆիքսված են սահմանադրությամբ և կան մոտեցումներ, որոնք ունեն իրենց տրամաբանությունը և որոնց պետք է հետևեն: Ըստ Բաբլոյանի իրենց նպատակը փոքր ներկայացուծթյուն ոննեցող խմբակցությանը ևս հնարավորություն ունենա արտահայտվելու և որ նրանց հաշվիչ հանձնաժողովի մեկ անդամը ևս կարող է բարձրաձայնել խախտումները, եթե դրանք կլինեն:
 
Էդմոն Մարուքյանն էլ Բաբլոյանից հարցրեց,ինչպե՞ս է վերաբերվում նախորդ գումարման ԱԺ-ում միմյանց փոխարեն քվեարկելու դեպքերին: Բաբլոյանն արձագանքեց. «Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ և հայցում եմ ձեր ներողամտությունը, գտնում եմ, որ դա ճիշտ չէ:»
 
Մարուքյանի մոյւս հարցին, որ նա ասել է ինքը մանկավարժ է եղել և գիտի ինչպես պատժել չարաճճի պատգամավորներին, ապա Բաբլոյանը խորհդարանը համեմատումէ դպրոցի հետ, ԲաԲլոյանն ասաց «կատակով տված հարցին կատակով էլ պատասխանել եմ, իմ ասածը լավ իմաստ ունի և ոչ թե վատ»: Մարուքյանն արձագանքեց Բալոյանին ասելով՝ շնորհակալություն որ խոստովանեցիք:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play