Նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ


Նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ

  • 24-05-2017 11:24:01   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանարապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը:
 
«Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ, ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչու ոչ՝ նաև օլիմպիական խաղերին»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
 
Նրա խոսքերով՝ հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցահարթակներում հնարավորություն կտա բացառելու մարզական կողմնակալ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող մարզիկների նկատմամբ և կողմնակալ որոշումները:
 
«Հենց այդ նպատակով պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ: Վստահ եմ՝ ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ այս ուղղությամբ տալու է իր դրական արդյունքը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play