Արծվիկ Մինասյանը շնորհավորել է Հայաստանի գործատուների հանրապետական միության 10-ամյակի կապակցությամբ


Արծվիկ Մինասյանը շնորհավորել է Հայաստանի գործատուների հանրապետական միության 10-ամյակի կապակցությամբ

  • 24-05-2017 16:28:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մասնակցել է  Հայաստանի գործատուների հանրապետական միության /ՀԳՀՄ/ գործունեության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
 
Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է ՀԳՀՄ արդյունավետ գործունեությունն ու միության նախագահ Գագիկ Մակարյանի նվիրված աշխատանքը, ում հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի և ում նվիրված  ու նախաձեռնողական աշխատանքի շնորհիվ միությունը արդյունավետ շարունակում է  գործել. «Կարող եմ վկայել, որ պարոն Մակարյանը թե իր նախաձեռնողականության, թե իր կամքով և, նաև խնդիրները խորությամբ ընկալելու և դրանք  լուծելու համակարգային մոտեցումներով էական դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ մեր երկրում, այս կարևորագույն ոլորտում միավորումների նպատակային գործունեության ապահովման  հարցում»: 
«Որպես բնապահպանության նախարար ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի բոլորս միասին աշխարհում ընդունված շատ սկզբունքներ   կարողանանք իրականություն դարձնել մեր երկրում: Այն, որ շրջակա միջավայրը, բնական ռեսուրսները մեր երկրի տնտեսական, սոցիալական և զարգացման բոլոր ուղղություններով հիմնաքար է, սա, կարծում եմ, քննարկման ենթակա չէ: Սակայն մենք այսօր ունենք շատ լուրջ մարտահրավերներ, նույն գործատուների կողմից ներկայացվող, որոնց մի մասը շրջակա միջավայրn ավելի շատ դիտում է որպես ընթացիկ միջոց սեփական նպատակներին հասնելու համար, առանց խորությամբ և ամբողջությամբ ընկալելու, որ պատասխանատվությունը  ներկա և ապագա սերունդների առջև պարտադրում է, որպեսզի մենք մեր բնական  ռեսուրսների ճշգրիտ հաշվարկը, դրա տնտեսական շրջանառության մեջ ներգրավումը, դրա վերարտադրողական պոտենցիալը չնվազեցնելը պետք է դարձնենք մեր հիմնական ուղղություններից մեկը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որ այսօր, ցավոք, դեռևս ամբողջությամբ ներառված չէ մեր քաղաքականությունների հիմքում, բերել է նաև առանձին դեպքերում մեր բնական ռեսուրսների գերշահագործմանը, հյուծմանը, ինչը թե´ տնտեսական տեսակետից, թե´ սոցիալական առումով և, առավելապես, բնապահպանական նկատառումներից ելնելով սպառնալիք կարող է լինել: Հետևաբար, կարևորագույն մարտահրավերներից մեկը հենց այս սկզբունքի իրացումն է: Կանաչ տնտեսության սկզբունքները, որ դուք ամրագրել  եք որպես ձեր կարևոր նպատակադրումներից մեկը, ես ոչ միայն ողջունում եմ, այլ նաև պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ, առավել ևս, երբ մենք կառավարության ծրագրում հատուկ ամրագրել ենք կանաչ տնտեսության կենտրոնի ստեղծման գաղափարը: Այն պետք է ապահովի մեր մրցունակ տնտեսական կառուցակարգի ձևավորումը, մրցունակ ապրանքների և ծառայությունների մատուցումը: Սկզբունքային հարց է. եթե մենք հիմնվենք մեր բնական, իրական, մրցունակ դաշտի վրա, ինչի մի էական մասը մեր բնական ռեսուրսներն են և դրանց կառավարումը, օգտագործումը  դարձնենք կայուն, մենք անպայման արդյունք կունենանք: Ձեր նպատակադրոմներից խիստ կարևորում եմ կրթական  հատվածը և, առավելապես, էկոկրթական դաստիարակությանն ուղղված ջանքերը: Առանց մաքուր պահպանված շրջակա միջավայրի անհնար է հասնել նաև տնտեսական հաջողության: Առանց էկոկրթական դաստիարակության անհնար է նաև ստեղծել դրական միջավայր բիզնեսի շուրջ: Իսկ առանց դրական միջավայրի հնարավոր չէ հասնել արդյունքների»,- նշել է նախարարը, կրկին վերահաստատելով  ՀԳՀՄ-ի հետ համագործակցության ու համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր երկրի և ի նպատակ մեր ավելի մրցունակ տնտեսական և հասարակական հարաբերությունների ձևավորման:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play