Շահեն Հարությունյանին կպահեն հոգեբուժարանում


Շահեն Հարությունյանին կպահեն հոգեբուժարանում

  • 24-05-2017 17:44:16   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ զինկոմիսարիատից իրեն ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի:
 
«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։
 
Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբոր, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։ Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա Էլ հայկական «սովետի» տեսքով։ Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկել»,- գրել է Շահեն Հարությունյանը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play