Հակակարկտային 41 կայանքներով կատարվել է 9188 կրակոց


Հակակարկտային 41 կայանքներով կատարվել է 9188 կրակոց

  • 25-05-2017 12:13:10   | Հայաստան  |  Հասարակություն

Ընդամենը թվով 41 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 9188 կրակոց:
 
***
 
Դիտարկվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքում տեղացել է կարկուտ: Աղնջաձորի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ կարկուտը վնաս է հասցրել: (նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից):
 
***
 
Մայիսի 24-ին, ժամը 17:28-ից մինչև 18:13-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2130 կրակոց:
 
***
 
Մայիսի 24-ին, ժամը 17:27-ից մինչև 18:20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ, Դարալիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6608 կրակոց:
 
Պաշտպանվող տարածքներից մասնակի թույլ կարկուտ է տեղացել Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ համայնքներում:
 
***
 
Մայիսի 24-ին, ժամը 14:05-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Հագվի, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 450 կրակոց:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play