Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են

07-06-2017 11:25:18   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Շարունակում ենք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վտանգների, վնասների և անթույլատրելիության վերաբերյալ մեր «Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)», ինչպես նաև ««Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ» հոդվածներով սկսված հոդվածաշարը:
Ամուլսարի ծրագիրը և՛ որպես ծրագիր, և՛ որպես գործընթաց շատ լավ ուսումնասիրված է: Այս կարծիքին է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների և վավերագրական ֆիլմերի հեղինակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Ինգա Զարաֆյանը: 
«Մեր հաշվարկներով, ընկերության հրավիրած փորձագետներից բացի, մոտավորապես 30 անկախ փորձագետներ ու մասնագետներ ուսումնասիրել են այս ծրագիրը, Հայաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից 30-ից ավելի անկախ փոձագետների, մասնագետների կարծիք ունենք այս ծրագրի վերաբերյալ»,- պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ մեր հարցին, ասաց Ինգա Զարաֆյանը:- Որոշումը, որն ընդունվեց Ամուլսարի ծրագրի իրագործումը թույլատրելու վերաբերյալ, իմ կարծիքով, զուտ քաղաքական որոշում է: Եթե մենք նայենք Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի դիրքորոշմանը, հանձնաժողովը 2012 թվականին տվեց շատ կոշտ, բացասական եզրակացություն: Ուսումնասիրել էին բոլոր ռիսկերը` և՛ սեյսմիկ, և՛ ջրերի հետ կապված, և՛, իհարկե, առաջին հերթին, Սևանա լճի համար, որովհետև Սևանա լճի հանձնաժողովն է:
Նկատի ունենալով այդ ռիսկերը և ընկերության կողմից տրված գնահատականները, նրանց տված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, հանձնաժողովը տվել էր բացասական շատ կոշտ եզրակացություն: Երկու տարուց հետո հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Մենք պաշտոնական հարցում ենք ուղղել հանձնաժողովին, որպեսզի նրանք մեզ տան հիմնավորում: Ի տարբերություն հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, որը, ցավոք, մահացավ, հանձնաժողովի նոր ղեկավարությունը մերժեց այդ տեղեկատվության տրամադրումը, չնայած, որ այդ մերժումը հակասում է Օրհուսի կոնվենցիային: Մենք դրա մասին գրեցինք, բայց այդպես էլ մերժումը մնաց…»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի անդամ, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի
իսկական անդամ Կարինե Դանիելյանը, որը նաև Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ է, այս կապակցությամբ ասաց. «Մենք բացասական կարծիք ենք տվել, երբ ծնվեց դրական եզրակացությունը, ես չիմացա»:
Վերը նշվածն արդեն
բավարար հիմք է` այս կապակցությամբ լրագրողական հետաքննություն սկսելու և պարզելու, թե այդ դեպքում ովքեր են ստորագրել հանձնաժողովի դրական եզրակացությունը, հանձնաժողովի անդամներից քանիսն են ստորագրել, ինչո՞ւ Կարինե Դանիելյանը մասնակից չի դարձվել վերջին (դրական) եզրակացությունը կազմելու գործընթացին, և, ընդանրապես, ինչպե՞ս և ի՞նչ հիմնավորմամբ է ծնվել տվյալ փաստաթուղթը:
Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի առաջին եզրակացության մեջ գնահատված են նույնիսկ բարձր ռադացիայից բխող ռիսկերը, նրանք հիմնվել են ընկերության ստացած տվյալների վրա և ասել, որ ռադոնի շատ բարձր պարունակություն կա, հանքը չպետք է շահագործվի և այլն:
Ըստ «ԷկոԼուր»-ի ղեկավարի, թե ի՞նչ է գրված հանձնաժողովի դրական եզրակացության մեջ, իրենք չգիտեն, չեն կարող ասել:
«Քաղաքական ազդեցությունը,- շարունակեց Ինգա Զարաֆյանը,- երևում է հենց նրանից, որ Հայաստանում երկու դեսպանություն` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ակնհայտ աջակցություն են ցուցաբերել Ամուլսարի ծրագրին, ընդ որում, նշանակություն չի ունեցել այն հանգամանքը, թե այս կամ այն ժամանակ դեսպաններն ովքեր են եղել, այսինքն` դեսպանները փոխվել են, բայց աջակցությունը շարունակվել է: Դա պարզ է, որովհետև Եվրոպական բանկը դա Լոնդոնն է, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան` պաշտոնական Վաշինգտոնը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը «Լիդիան ինթերնեյշնլ» միջազգային ընկերության միակ նախագիծն է, նրանք ուրիշ ակտիվ նախագիծ չունեն, մինչև այդ և զուգահեռ որևէ այլ նախագիծ մենք չենք տեսել, հետևաբար չենք կարող բավարարվել ու հանգստանալ ընկերության այն հայտարարություններով, որ իրենք մեծ պատասխանատվություն ունեն ընդհանրապես այդ ոլորտում, չենք կարող հիմնվել պատասխանատվության նրանց փորձի վրա»:
Հիշյալ նախագիծը պետք է իրականացվի Արփա, Որոտան գետերի ավազանում, դրա ազդեցությունը տարածվելու է նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների վրա, նաև` Ջերմուկ քաղաքի վրա, որը միլիոնների ներդրումներ ունի, ինչպես նաև Սևանա լճի վրա, որը ռազմավարական նշանակության ջրային օբյեկտ է և ազգային անվտանգության երաշխավոր: Ըստ Ինգա Զարաֆյանի, ՀՀ կառավարությունն այս ամենը հաշվի առնելով, պետք է լուրջ պատասխաններ պահանջի «Լիդիան Արմենիան» ընկերությունից:
Կառավարությունը, սակայն, դատելով ամենից, մտադիր չէ պատասխաններ պահանջել «Լիդիան Արմենիան»-ից և «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությունից: Միանգամայն սխալ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն դիրքորոշումը, թե արդեն ուշ է Ամուլսարի հարցը քննարկելը, աշխատանքներն արդեն սկսվել են: Հետո՞ ինչ…
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացության (29.04.2016թ., թիվ ԲՓ 35) հիմքում դրված է ընդամենը մեկ փորձագետի` Ա. Մինասյանի դրական եզրակացությունը: Այն կամ կոռուպցիոն ինչ-ինչ ազդեցությունների կամ ճնշման, կամ էլ, թեկուզ, պաշտոնեական անփութության, մասնագիտական անիրազեկության, վրիպման կամ սխալի հետևանքով է տրվել: Եվ ի՞նչ` այս դեպքում ընդամենն այդ մեկ փորձագետի դրական եզրակացությունի՞ց կախման մեջ դնել Գնդեվազ գյուղի և Ջերմուկ քաղաքի բնակչության ճակատագրերը, «Ջերմուկ» հանքային ջրի սահմանված բաղադրությունը, Սևանա լճի մաքրությունն ու էկոլոգիական վիճակը, նաև այն մարդկանց առողջությունը, որոնք արդեն մի քանի տարուց կարող են սնվել թունավորված կամ աղտոտված Սևանա լճի ջրերով ջրված Արարատյան դաշտի գյուղմթերքներով…
Պատճառաբանելով, որ աշխատանքներն արդեն սկսված են, խուսափե՞լ խնդրո առարկա եզրակացության վերանայման հանձնարարական տալուց, բնապահպանների նշած փաստերի, բարձրաձայնած տագնապների հաստատման պարագայում հանքի շահագործումը կասեցնելուց… Սա միանշանակ անընդունելի ու քննադատելի մոտեցում է և, անշուշտ, առաջիկայում նույնպես կարժանանա մեր քննադատությանը:
Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը հիշյալ եզրակացությունը 2016թ. ապրիլի 29-ին իր ստորագրությամբ հաստատել է կասկածելի հապշտապությամբ, հենց եզրակացության տրման օրը՝ անտեսելով, որ դրա հիմքում ընդամենը մեկ փորձագետի՝ Ա. Մինասյանի դրական եզրակացությունն է, որի սխալի հետևանքով վտանգվելու է Սևանա լճի ու Հայաստանի բնակչության գրեթե կեսի ճակատագիրը: 
Մինչդեռ, ընդգծում եմ, երբ խոսքն այսպիսի խիստ պատասխանատու եզրակացության մասին է, որն ապագայում կարող է նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ Սևանա լճի ու մեր համար, նախարարի կողմից «Պետական փորձաքննական եզրակացությունը» պետք է հաստատվեր միայն այն դեպքում, երբ դրա հիմքում կլինեին առնվազն երեք անկախ և միմյանց չճանաչող փորձագետի եզրակացություն: Էլ ո՞վ, եթե ոչ բնապահպանության նախարարն առաջինն ինքը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր՝ այս առնչությամբ կառավարություն ներկայացնելով համապատասխան օրենքում անհրաժեշտ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ ի՞նչ է՝ ՀՀ բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը դա անո՞ւմ է…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3773 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով