Հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում


Հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

  • 08-06-2017 13:40:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգեւներով պարգեւատրման եւ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ու գիտության ոլորտներին, հավելելով, որ խելացի ու ժամանակակից երիտասարդներ դաստիարակելը մեր պետության գերխնդիրներից է, որի լուծման ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, եւ այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: <<Վստահ եղեք` ձեր ստացած կրթությունը կօգնի դառնալ լավ մասնագետներ, զբաղվել սիրած աշխատանքով եւ արժանի ներդրում ունենալ ձեզ շրջապատող իրականության մեջ>>,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play