Հունիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք.Ոստիկանություն


Հունիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք.Ոստիկանություն

  • 14-06-2017 19:58:47   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
 
Բացահայտվել է գողության 15, խարդախության 7, խուլիգանության 2, կողոպուտի, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play