Եվրոպական բիզնես գիտելիքները Հայկական ստարտափներում


Եվրոպական բիզնես գիտելիքները Հայկական ստարտափներում

  • 15-06-2017 20:13:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 14-ին՝ «CoWorking Armenia»-ում, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ն, «ՓՄՁ ԶԱԿ»-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագիծը ստորագրեցին համաձայանության հուշագիր: Հուշագրի նպատակը «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի հետ համաձայնության ձեռք բերումն էր, որով կտրամադրվի ոչ միայն ֆինանսական և տեխնիկական օժանդակություն, այլ նաև կհրավիրվեն բազմաթիվ բիզնես փորձագետներ և դասախոսներ արտերկրից։ Հուշագրով նաև հաստատվում էր բոլոր կողմերի ներգրավվածությունը «Սևան Ստարտափ Սամիիթ 2017»-ի կազմակերպման մեջ։
 
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշեց․
- «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը և նմանատիպ այլ միջոցառումները նպաստում են հայկական ստարտափների զարգացմանը և նոր շուկաների գրավմանը։ Այսպիսի համագործակցությունները մեզ ոգևորում և պարտավորեցնում են։ Ստանալով լավ արձագանք 2016թ-ի սամմիթի մասնակիցներից՝ մենք կարևորում ենք մեր գործի շարունակականությունը։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի ղեկավար Եվա Մարիա Նահերն ասեց․
- «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հետ համագործակցության հիմնական նպատակն է հայկական ստարտափներին օգտակար բիզնես խորհուրդների տրամադրումը։ Մենք շատ ուրախ ենք այս համաձայնության հասնելու առթիվ։
Այս տարի սամմիթը հյուրընկալելու է ավելի քան 1000 մասնակիցների և ունենալու է հագեցած ուսումնական և ժամանցային ծրագիր։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմելու է $40,000, որը կարող է նշանակալից ներդրում դառնալ փոքր և միջին ստարտափների համար։ Ակնկալվում է մոտ $200,000-ի ներդրումներ։
«ՓՄՁ ԶԱԿ»-ի տնօրեն Լևոն Մնացականյանն ավելացրեց․
-Անցյալ տարվա հաջող համագործակցությունից հետո մենք շատ ենք կարևորում այս տարվա սամմիթի համակազմակերպիչ լինելը։ Մենք վստահ ենք, որ այս տարի Սամմիթն ավելի լավ արդյունքներ կունենա։
«ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պողոսյանն ամփոփեց․
-Ի շնորհիվ այս համաձայնության, մենք ձեռք ենք բերում այն գիտելիքը, որը կա արտասահմանում և կօգտագործենք այն հայկական ստարտափների օգտին։ Մենք ավելի արագ կկարողանանք կառուցել ստարտափ էկո-համակարգը Հայաստանում։
 
Հիշեցնենք, որ սամմիթը կանցկացվի հուլիսի 24-ից 31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Հայտագրումը և մասնակցությունն անվճար է: Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել www.sss.am կայքում և «Sevan Startup Summit»-ի ֆեյսբուքյան էջում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն