Գիտական ստարտափները կարող են շահել $2500


Գիտական ստարտափները կարող են շահել $2500

  • 16-06-2017 13:36:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հանրային Դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակներում կֆինանսավորի հատուկ մրցույթ գիտական ոլորտի ստարտափների համար։ Այսպիսով, բոլոր այն ստարտափները, որոնց հիմքում ընկած է գիտական աշխատանք՝ գյուտ, հետազոտություն և այլն, կարող են մասնակցել «Science Battle»-ին և հաղթել $2500 մրցանակ։
 
2016-ի հաղթող «Energy Globe» թիմը ներկայացրել էր արևային էներգիայի նորարար աղբյուր, որով հնարավոր է ստանալ 30% ավել էներգիա։ Այս փորձը ցույց է տալիս, որ հայկական շուկայում գիտական ստարտափների խրախուսումը կարող է նպաստել նրանց միջազգային հարթակում հայտնվելուն և հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելուն։
«Հանրային Դիվանագիտություն» ՀԿ-ի տնօրեն Անժելա Նալբանդյանն ասել է․
- «Sevan Startup Summit»-ը հրաշալի նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել նորարարական գաղափարները և, հաճախ նաև, խթանել դրանց հետագա զարգացմանը։ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի տարատեսակ գործունեության հիմքում ևս ընկած են այդ 2 գաղափարները, ուստի հենց այդտեղ էլ խաչվում են մեր առաջնայնությունները։ Իսկ գիտության ոլորտին աջակցությունը մեր կողմից այն ներդրումն է, որը կարող ենք անել մեր երկրի առաջխաղացմանը նպաստելու համար։ Այնպես որ՝ ի գործ։
  «Science Battle»-ը թվով 4-րդ ոլորտային մրցույթն է (Brand Battle)։ Կան նաև տուրիստական, գյուղատնտեսական,ինչպես նաև սննդի և առողջ ապրելակերպի ոլորտում գործող ստարտափների համար նախատեսված մրցույթներ։ Ոլորտային մրցույթները նպաստում են հայկական շուկայում մեծ պահանջարկ ունեցող ոլորտների խթանմանը։
Հիշեցնենք, որ սամմիթը կանցկացվի հուլիսի 24-ից 31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Կան 6 տեսակի հայտեր՝
Ստարտափների համար: http://sss.am/startups/
Ծրագրավորողների համար: https://form.jotform.me/70882278489474/
Ներդրողների համար: http://sss.am/investors/
Կամավորների համար: https://goo.gl/forms/9I15vh98pAUowdLE2
Լրագրողների համար: https://goo.gl/forms/AeFc1j7a3bNYR4iG2
Լուսանկարիչների համար: https://goo.gl/forms/CaYlvaC0kR07vJsy2
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play