Գերմանիան ԱՄՆ-ին հասկացրել է, որ իր ընկերություններին պատժելու դեպքում կդիմի պատասխան քայլերի


Գերմանիան ԱՄՆ-ին հասկացրել է, որ իր ընկերություններին պատժելու դեպքում կդիմի պատասխան քայլերի

  • 17-06-2017 00:07:28   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ-ի Սենատը, ինչպես արդեն հայտնի է, չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ` հիմք ընդունելով ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ չապացուցված մեղադրանքները:
Վերոնշյալի առնչությամբ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ-ին սպառնացել է, որ եթե Վաշինգտոնը Ռուսաստանի հետ համագործակցող գերմանական ընկերություններին տուգանելու որոշում ընդունի, Գերմանիան կդիմի պատասխան քայլի:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրեսն ուրբաթ օրը Բեռլինում «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Եվրոպայի հետ ընդհանուր ուղեգծից հրաժարվելու մեջ և սպառնացել, որ եթե Վաշինգտոնը փորձի տուգանել գերմանական ընկերություններին, Գերմանիան իր հերթին կարող է պատասխան քայլեր ձեռնարկել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play