Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքներ, պոկվել ծառեր, տուժել քաղաքացիներ


Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքներ, պոկվել ծառեր, տուժել քաղաքացիներ

  • 21-06-2017 13:33:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 20-ին, ժամը 20:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա թիվ 58 շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները մասամբ ամրացրել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6ա շենքի երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Mercedes C200» մակնիշի 707 TT 17 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ն.) վրայից հեռացրել են երեսպատման սալիկը (մոտ 2 քմ):
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի երկաթյա թիթեղները պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղները՝ մասամբ (մոտ 30 քմ):
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է «Opel Astra G» մակնիշի 23 UL 505 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ե. Վ.) վրա:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել:
 
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանումը:
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլ. լարերի վրա:
 
Փրկարարները կտրել են ճյուղը և հեռացրել էլ. լարերի վրայից:
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20 շենքի տանիքի երկաթյա թիթեղները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 103 շենքի տանիքի երկաթյա թիթեղը մասամբ պոկվել և ընկել է շենքի մոտակայքում կայանած «Toyota Corolla» մակնիշի 055 BB 01 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Խ.) վրա, վնասվել են նաև բնակարաններից մեկի 2 եվրոապակիները:
 
Փրկարարները հեռացրել են տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 60 քմ):
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղի մի մասը (մոտ 35 քմ) և ամրացրել մյուս մասը (մոտ 15 քմ):
 
***
 
Հունիսի 20-ին, ժամը 19:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մայթեզրին՝ փակելով գեղեցկության սրահի մուտքը. ներսում աշխատակիցներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է մայթեզրին՝ վնասելով ինտերնետային լարեր և փակել գեղեցկության սրահի մուտքը:
 
Փրկարարները հեռացրել են ծառը գեղեցկության սրահի մուտքից, դուրս բերել աշխատակիցներին և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play