Փողն ավելացնելու ստուգված հնարքները


Փողն ավելացնելու ստուգված հնարքները

  • 23-06-2017 13:38:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ներկայացնում ենք ժամանակով ստուգված 5 հնարք, որոնց հետևելով՝ դուք կկարողանաք զգալիորեն ավելացնել ձեր ունեցած փողը:
1. Մի ծախսեք աշխատավարձի օրը
 
Թող փողը «գիշերի» դրամապանակի մեջ:
 
Սակայն եթե ֆորս-մաժորային իրավիճակում եք, կարող եք բանկային քարտից օգտվել:
 
2. Հետևեք կարգին
 
Թղթադրամները դասավորեք արժեքի նվազման կարգով, այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը ձեզ «նայի» դիմացի կողմով, թղթադրամները մի ճմրթեք:
 
3. Հաշվեք
 
Իզուր չեն ասում, որ «փողը հաշիվ է սիրում»: Տնից դուրս գալիս հաշվեք և հիշեք գումարը, որը կա դրամապանակում:
 
4. «Երջանիկ դոլար»
 
Իրականում դա կարող է ցանկացած ուրիշ «երջանիկ» թղթադրամ լինել:
 
Կարևոր է, որ թղթադրամի համարի վերջին երկու թվերը համապատասխանեն ձեր ծննդյան թվի վերջին երկու թվերին: Եթե 3 համընկնում լինի, ավելի լավ է, 4՝ իդեալական:
 
Բարդությունն այն է, որ այդ թալիսմանը պետք է ինքնուրույն ձեզ մոտ գա: Այն չի կարելի հատուկ փնտրել:
 
Երջանիկ փողը գտնելու դեպքում չծախսեք և ոչ մեկի ձեռքը չտաք:
 
5. Ստուգում արեք
 
Դրամապանակից հանեք գրառումները, կտրոնները: Այդ աքսեսուարը մեկ նշանակություն ունի՝ պահել բանկային քարտերը, փողը:
 
Մի պահեք ընկերների կամ հարազատների լուսանկարները: Համարվում է, որ դրանք ճնշում են անհրաժեշտ էներգիան և փողի հոսքը:
 
Եվ վերջում՝ փողին հարգանքով վերաբերվեք, այն 100%-ով նույն կերպ կպատասխանի:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play