Իրանցի կանայք իրենց երկրում բարձրացրել են Արցախի դրոշը, Բաքվում հավանաբար ոռնում են…


Իրանցի կանայք իրենց երկրում բարձրացրել են Արցախի դրոշը, Բաքվում հավանաբար ոռնում են…

  • 12-07-2017 21:36:29   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ashot Asatryan-ի ֆեյսբուքյան էջից
 
Իսրայելը օրեր առաջ զենքի վաճառք իրականացրեց Ադրբեջանին, որը լայն քննարկման առիթ դարձավ Հայաստանում և Իրանում: Եթե հայկական կողմում մեծամասնություն էր կազմում ՝ «դե բիզնես ա, փող ունենանք, մենք էլ կառնենք» արտահայտությունը, ապա Իրանը, ով շատ լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական զենքը կրակելու է Իրանի վրա, միանգամից լուրջ քայլերի գնաց ու ինչ-որ կողմին արդարացնելու և իր մեղքը փնտրելու փոխարեն, փորձում է մեղմել տվյալ հարցի վտանգները:
Զենքի վաճառքից օրեր անց Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ: ԱԺ նախագահների հանդիպման ժամանակ Իրանի ներկայացուցիչը որոշ պայմանավորվածություններ ունեցավ Արա Բաբլոյանի հետ: Իրանը շատ լավ գիտակցում է, որ հնարավոր ռազմական բախման դեպքում Հայաստանն է իր միակ հարևանը, ում վրա կարող է հույս դնել, քանի որ Հայաստանը ևս գտնվում է ռազմական բախման մեջ, ապա համագործակցությունը փոխշահավետ է երկու կողմի համար:
Չգիտեմ նշված պայմանավորվածությունը ինչ փուլում է, բայց Իրանը ամեն կերպ արտահայտում է իր դիրքորոշումը Հայաստանի հետ հետագա համագործակցության մասին:
Համացանցում արդեն տարածում է գտել Իրանում կատարված լուսանկարը, որտեղ իրանցի կանայք կանգնած են Արցախի դրոշով: Իսկ քաղաքականության, հատկապես ռազմական քաղաքականության մեջ պատահական քայլեր և մեսիջներ չեն լինում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play