Իրավապաշտպան Սաքունցը պահանջոմ է. «հետ տվեք մեր փողերը»


Իրավապաշտպան Սաքունցը պահանջոմ է. «հետ տվեք մեր փողերը»

  • 13-07-2017 17:53:24   | Հայաստան  |  Հասարակություն

Նախկին իրավապաշտպան պարոն Սաքունցը համախոհների հետ դատի է տվել ՀՀ-ին 1000-դրամների հիմնադրամի փողերը հետ վերադարձնելու պահանջով. «հետ տվեք մեր փողերը» էլի։
 
Պռինցիպի, ես երևի իրա մոտիվները հասկանում եմ - այդ հիմնադրամի գոյության շնորհիվ ապագայում հնարավորություն չի լինի ոչ շահագործել զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական դրությունը, ոչ էլ այդ հողի վրա այդ ընտանիքներին նեգատիվ ու թույն սրսկել։ Ընդհանրապես, նկատված է, որ կան մարդիկ, ովքեր խիստ նյարդայնանում են, երբ որևէ խնդիր մեր երկրում լուծվում է, որովհետև դրանից հետո այդ խնդիրն էլ չեն կարողանում շահարկել։ Բա էդքանից հետո ո՞նց դատի չտան մարդիկ։
Ի դեպ, զուտ հիշեցման կարգով։ Պարոն Սաքունցը դեռ օրինագծի քննարկման փուլում խոստացել էր, որ օրինագծի ընդունման դեպքում իրավապահներին է ներկայացնելու կոռումպացված չինովնիկների ցանկ։ Տեսնես ներկայացրե՞ց։ Ովքե՞ր են այդ ցուցակում։ Ի՞նչ ընթացք է/են ստացել գործը/գործերը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play