Թուրքիայում ձերբակալել են Amnesty International կազմակերպության ներկայացուցչության թուրք ղեկավարին և վեց իրավապաշտպանների


Թուրքիայում ձերբակալել են Amnesty International կազմակերպության ներկայացուցչության թուրք ղեկավարին և վեց իրավապաշտպանների

  • 18-07-2017 12:45:24   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի դատարանը չորեքշաբթի վեց իրավապաշտպանների ձերբակալության թույլտվություն է տվել, այդ թվում Amnesty International կազմակերպության ներկայացուցչության թուրք ղեկավար Իդիլ Էսերի:
tass-ի փոխանցմամբ` նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների գործողություններում ներգրավվածության մեջ: 
Նշվում է, որ ավելի վաղ ևս չորս ձերբակալված ակտիվիստներին բաց են թողել երկրից չհեռանալու պայմանով: 
«Այժմ պարզից էլ պարզ է, որ Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարը կարող է որակվել որպես հանցագործություն»,- ասել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության քարտուղար Սալիլա Շեթին: 
Էսերը և մյուս իրավապաշտպանները ձերբակալվել են հուլիսի 5-ին: Նրանք մասնակցել են կազմակերպության ժողովին, որն իբրև թե «հակված է շարունակելու պետական հեղաշրջումը» երկրում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play