Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը


Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը

  • 24-07-2017 17:23:37   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ կտրած-ծակած վերքերով՝ Ժ.Ղազարյանը՝ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից», Կ.Դերզիյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» և Է.Հարությունյանը՝ «որովայնի պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում,  ստեղծվել է քննչական խումբ:
Մարմնական վնասվածքներ ստացած 3 քաղաքացիները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել տուժողների հագուստը, հարցաքննվել վկաներ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական  գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ քննչական կոմիտե 
 
Նոյյան տապան  -   Իրավունք