Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն


Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

  • 25-07-2017 12:26:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման նպատակով։ 
 
Հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական  և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։ 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, ևս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման  իրավունք։  
Նշենք, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում  հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play