Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ էլեկտրոքարշի տակ ընկնելու եւ մահվան հանգամանքները


Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ էլեկտրոքարշի տակ ընկնելու եւ մահվան հանգամանքները

  • 31-07-2017 16:11:12   | Լոռու մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:
 
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել: 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտե 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play