ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողովը


ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողովը

  • 04-08-2017 16:08:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

                                  
 ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է «Թափոնների բաց այրման կանխարգելում» ուսուցողական աշխատաժողովը: Աշխատաժողովը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ:
 
     Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Անդրեա Սբրիլլին ներկայացրել է «Աղբավայրերում թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման հիմնական ուղեցույցները», «Բաց աղբավայրերի թափոնների համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության» միջոցառումները, «Մեխանիկական, կենսաբանական մշակում», «Գյուղատնտեսական թափոնների օգտագործման համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության» միջոցառումները, որոնք նպատակաուղղված են աղբավայրերում թափոնների բաց այրման կանխարգելմանը:
    Ծրագիրն իրականացվում է համաձայն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, որով կոնվենցիայի կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն