Վաշինգտոնը Վլադիմիր Պուտինի Աբխազիայի անջատական տարածք այցը «աննպատակահարմար» է անվանել. azatutyun.am


Վաշինգտոնը Վլադիմիր Պուտինի Աբխազիայի անջատական տարածք այցը «աննպատակահարմար» է անվանել. azatutyun.am

  • 10-08-2017 12:22:52   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am. Միացյալ Նահանգները քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգոստոսի 8-ին Աբխազիայի անջատական տարածք այցելելու համար: Վաշինգտոնն այդ այցը «աննպատակահարմար» է անվանել:
 
Պուտինը Վրաստանից անջատված տարածք է մեկնել ռուս-վրացական կարճատև պատերազմի 9-րդ տարելիցի օրը և տեղի իշխանություններին հավաստիացրել է, որ Մոսկվան անվերապահորեն սատարելու է Աբխազիային:
 
Այդ պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և երկու անջատական տարածքներում տեղակայել է ռազմական խոշոր ստորաբաժանումներ: Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
 
Վրաստանն, ինչպես նաև աշխարհի երկրների գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և համարում են, որ Ռուսաստանը զավթել է այդ տարածքները:
 
Անցած շաբաթ՝ այցելելով Վրաստան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ վեճում Վաշինգտոնը միանշանակ սատարում է Թբիլիսիին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play