ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով


ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով

  • 11-08-2017 19:50:38   | Հայաստան  |  Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով եւ զբաղեցնում է 72-րդ տեղը:
 
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, երկրորդը՝ Գերմանիան է, երրորդը՝ Արգենտինան: Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Շվեյցարիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Չիլին, Կոլումբիան, Բելգիան եւ Ֆրանսիան:
 
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը` Լեհաստան (5-րդ տեղ), Ռումինիա (42-րդ), Դանիա (46-րդ), Չեռնոգորիա (52-րդ), Ղազախստան (105-րդ):
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ