Հայրը դիմել է ոստիկանություն՝ նորածնի մահվան մեջ մեղադրելով բժշկին. SHAMSHYAN.com


Հայրը դիմել է ոստիկանություն՝ նորածնի մահվան մեջ մեղադրելով բժշկին. SHAMSHYAN.com

  • 21-08-2017 12:32:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում օգոստոսի 19-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը 28-ամյա ծննդկանի երեխայի մահանալու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արամ Հ.-ն, դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի «Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում իր կինը՝ Գ. Ս.-ի, ով 41 շաբաթական հղիության մեջ է եղել, բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից չնախատեսված Կեսարյան հատում կատարելու ժամանակ բժշկի մեղքով նորածինը մահացել է։ Հայրը կարծում է, որ նորածինը մահացել է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play