ՌԴ-ն հորդորում է հակամարտության կողմերին կշռադատված մոտեցման. ՌԴ ԱԳՆ-ն՝ Չինարի դեպքի մասին.armtimes.com


ՌԴ-ն հորդորում է հակամարտության կողմերին կշռադատված մոտեցման. ՌԴ ԱԳՆ-ն՝ Չինարի դեպքի մասին.armtimes.com

  • 31-08-2017 18:58:04   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից կրակահերթի մասով իրենց կարծիքը պետք է հայտնեն փորձագետները՝ տեղում ուսումնասիրելով միջադեպի բոլոր մանրամասները:
 
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
armtimes.com-ը հիշեցնում է, Ադրբեջանի զինված ուժերն այսօր կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:
 
Զախարովայի խոսքով, սրացումների կամ բարդ իրավիճակների ժամանակ Ռուսաստանը միշտ հորդորում է կողմերին կշռադատված մոտեցման, որի նպատակն է ոչ թե իրավիճակի էլ ավելի սրումը, այլ ուղղությունը՝ դեպի քաղաքական կարգավորում:
 
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ կրակոցները դադարել են, ինչը հնարավորություն է տվել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանն իրականացնել դիտարկումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play