Եվրամիությունը պատրաստ է նոր ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ


Եվրամիությունը պատրաստ է նոր ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

  • 04-09-2017 13:44:01   |   |  Քաղաքական

 
Եվրամիությունը պատրաստ է նոր ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ վերջին միջուկային փորձարկման համար:
 
korrespondent-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է Եվրոպական Խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածած հայտարարության մեջ: 
«ԵՄ-ն պատրաստ է կոշտացնել իր պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը և Հյուսիսային Կորեային առաջարկում է  շուտափույթ կերպով վերականգնել երկխոսությունն իր ծրագրերի շուրջ` առանց պայմանների»,- ասել է նա` ընդգծելով, որ խաղադրույքները չափազանց բարձր են: 
 
ԵՄ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ և հաստատուն վճռականություն ցուցաբերել Կորեական թերակղզու խաղաղ անջատման համար: 
 
ԵԽ նախագահը նաև պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից, ինչպես նաև դադարեցնի զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play