ՔԱԳՎ-ում քննարկել են փոխհաշվարկային համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր


ՔԱԳՎ-ում քննարկել են փոխհաշվարկային համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր

  • 12-09-2017 12:05:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, հանդիպել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տարածաշրջանային կառավարիչ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) Ալեքսանդր Օնատսկիին և քննարկել ՀՀ-ում Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) փոխհաշվարկային համակարգի (BSP) ներդրման ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր:   
 
Տեղեկացնենք՝ ՔԱԳՎ-ի կողմից ձեռնարկած BSP համակարգի ներդրման աշխատանքները սկսվել են տարեսկզբից, արդեն իսկ անցել են մի շարք ընթացակարգերով և այժմ ավարտական փուլում են գտնվում: 
BSP համակարգն ավիաընկերությունների և գործակալների կողմից ավիատոմսերի վաճառքի, հաշվետվությունների ներկայացման և փոխհաշվարկների կատարման մեկ միասնական կենտրոն է՝ ուղղված գործակալների և ավիաընկերությունների միջև նշված գործառույթների իրականացման պարզեցմանը և դրամական հոսքերի ու ֆինանսական վերահսկողության բարելավմանը: 
Համակարգի ներդրումը կնպաստի նաև ավիագործակալների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն