Գարեգին Մելքոնյանն ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին


Գարեգին Մելքոնյանն ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին

  • 12-09-2017 19:49:49   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության և տնտեսական հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսերին և Աշխատանքի դեպարտամենտի առևտրային քաղաքականության և բանակցությունների բաժնի ղեկավար Աննե Զոլներին։
 
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ առևտրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր։
 
Հատկապես կարևորվել են GSP ռեժիմի իրականացման շրջանակներում թափանցիկության ապահովմանը, տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները, և այս համատեքստում մասնավորապես կարևորվել է վաղը՝ սեպտեմբերի 13-ին կայանալիք, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված «Դեպի ԱՄՆ արտահանման ներուժի բացահայտում` արտոնությունների ընդհանրացված համակարգ» թեմայով միջոցառումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ Առևտրի և ներդրումների խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play