Չինաստանում մեկնարկեց «Մեկ ուղի մեկ գոտի» («Մետաքսի ճանապարհ») մեդիա ֆորումը
19-09-2017 12:39:29 | Չինաստան | Հասարակություն
Չինաստանի Դունխուան քաղաքում սեպտեմբերի 19 -ին մեկնարկեց «Մեկ ուղի մեկ գոտի» («Մետաքսի ճանապարհ») մեդիա ֆորումը, որին մասնակցում են 265 մասակիցներ ավելի քան 120 երկրներից։ Մեդիա ֆորումի նպատակն է զարգացնել ինֆորմացիոն համագործակցությունը նոր մետաքսի ճանապարիհի՝ «Մեկ ուղի մեկ գոտի» ծրագրի շրջանակներում։ Սա արդեն նմանատիպ 3-րդ ֆորումն է, որին կազմակերպիչի՝ «Ժեմին ժիբաո» օրաթերթի հրավերով մասնակցում են նաեւ Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ։ Նախորդ Ֆորումները տեղի են ունեցել 2015 եւ 2016 թվականներին։
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանի» թղթակիցը Դունխուանից, Ֆորումի առաջին օրն արդեն ստեղծվեց ««Մեկ ուղի մեկ գոտի» ծրագրի մեդիա համագործակցության կենտրոնը», որի նպատակն է հնարավորություններ տալ տարբեր երկրների լրագորդներին համատեղ ռեպորտաժներ պատրաստել՝ ծրագրի լուսաբանման շրջանակներում։ Սեպտեմբերի 21-ին ֆորումը կշարունակի իր աշխատանքներն արդեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։