Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի առթիվ Արմեն Հարությունյանի հրամաններով հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների

20-09-2017 13:53:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Սա մեր ժողովրդի համար ամենակարևոր և սիրելի տոնն է: Անկախությունը հեշտ չի տրվել մեզ: Հայ ժողովուրդն անցել է մաքառումների և պայքարի դժվարին ճանապարհով՝ վաստակելով իր այդքան փափագած անկախությունը: Մենք՝ հարկադիր կատարողներս՝ որպես սպա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր ենք պահպանել և խորացնել անկախության գաղափարը»:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության թվով 74 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների: 
 
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախորդել է 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից