Սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը


Սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

  • 25-09-2017 13:24:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, «Անի-Պլազա» հյուրանոցում մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և  տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստը տևելու է սեպտեմբերի 25-ից 26-ը: Հայկական կողմը գլխավորում է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է: 
 
Հիշեցնենք, որ 2016 թվականին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու  հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: 
 
Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
 
Հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play