«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի


«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

  • 25-09-2017 13:56:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել: 
 
Համակարգի գործարկմամբ ֆիզիկական անձիք այլևս ստիպված չեն լինելու վճարել մաքսային միջնորդներին անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձևակերպումներն իրականացվում են մաքսային ծառայողների կողմից՝ առանց լրացուցիչ վճարի: Սեպտեմբերի մեկի դրությամբ նոր համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի, որոնց շուրջ 50 տոկոսը սահմանը հատել է Բագրատաշենի մաքսակետով: Համակարգի միջոցով է իրականացվում նաև ՀՀ ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության 
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play