Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը


Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

  • 25-09-2017 18:15:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: 
 
Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի գործունեության ծրագիրը: Զեկուցվել է, որ  այն միտված է աջակցելու «Հայաստանի թվային օրակարգ» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակմանը,  դրա իրականացման գործընթացի համակարգմանը, այդ գործընթացում ներգրավված աշխատանքային ռեսուրսների պլանավորմանն ու բյուջետավորմանը, ինչպես նաև փաստաթղթից բխող՝ 2018-2020 թվականների թվայնացման ճանապարհային քարտեզի և համապատասխան գործողությունների պլանի մշակմանը:
Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2017 թվականի բյուջեն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն