Սա՞ է ապահով Երևանը. հերթական քրեական «ռազբորկան» մայրաքաղաքում


Սա՞ է ապահով Երևանը. հերթական քրեական «ռազբորկան» մայրաքաղաքում

  • 25-09-2017 23:57:49   | Հայաստան  |  Լուրեր

 
 
Այսօր, ընդամենը մոտ 3 ժամ առաջ Երևանում տեղի է ունեցել հերթական քրեական հաշվեհարդարը: Ժամը 21-ի կողմ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցում, որսորդական զենքերի և պարագաների խանութի դիմաց: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ժամը 21:20-ի սահմաններում ստացված ահազանգի համաձայն, Մամիկոնյանց թիվ 60 հասցեում կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, «Nissan Latio» մակնիշի 35 ԼG 023 համարանիշի, «Hyundai Sonata» մակնիշի 02 QQ 900 համարանիշի ավտոմեքենաներ` ձեռքի և ոտքի հարվածների հետքերով: Այս հանգամանքը քննիչների մոտ, բնականաբար, կասկածներ է առաջացրել, որ նշված մեքենաները կապ ունեն հիշյալ բախման մասնակիցների հետ:
Ոստիկանությունը տվյալ վայրում քննչական գործողություններ է իրականացնում, երթևեկությունն անորոշ ժամանակով դադարեցված է: Ականատեսներից ոմանք հայտնել են, որ կռվի որոշ մասնակիցներ զինված են եղել մահակներով: Իրար հաջորդած կրակոցներից հետո տուրուդմփոցի մասնակիցները դիմել են փախուստի:
 
Նոյյան տապան  -   Լուրեր