Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100-ը՝ վիրավորվել. tert.am


Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100-ը՝ վիրավորվել. tert.am

  • 02-10-2017 13:18:05   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը



tert.am.Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լաս Վեգասի իշխանություններին:
 
Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է: Կասկածյալի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա տեղի բնակիչ է:
 
Շերիֆի հաղորդմամբ՝ զոհերի թվում եղել են նաև համերգին ներկա ծառայության մեջ չգտնվող ոստիկաններ:
 
Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կարծում են, որ հարձակվողը մենակ է եղել, բայց հայտնել են, որ նրանք փնտրում են սպանված կասկածյալի սենյակակցին՝ ասիացի մի կնոջ:
 
Ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի և 24 վիրավորի մասին:
 
Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը