Լևոն Հայրապետյանը դարձավ Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի անտարբերության զոհը


Լևոն Հայրապետյանը դարձավ Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի անտարբերության զոհը

  • 21-10-2017 13:03:14   |   |  Հասարակություն

Ցավակցական
 
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդլկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:
 
Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:
 
Ռուսաստանյան գործարար բարերարը չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու  դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը:
 
Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար  շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը:
 
 
Եվրոպայի Հայերի Համագումար
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play