Ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը


Ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը

  • 27-10-2017 17:16:11   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը: Խաղերի եզրափակիչ մրցումներին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը,  ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հանրապետական զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ:
 
Մրցումների գլխավոր մրցավարն էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի պետ, գնդապետ Հայկ Մարգարյանը:
Խաղերում հաղթողներ են դարձել. նռնակի նետում վարժությունում՝ Արտուշ Խաչատրյանը (Շիրակի մարզ), ինքնաձիգի քանդում-հավաքում վարժությունում՝ Նարեկ Հովհաննիսյանը (Շիրակի մարզ), ձգումներ պտտաձողից վարժությունում՝ Տիգրան Վարդազարյանը (Սյունիքի մարզ), 1000 մ կրոսսավազք վարժությունում՝   Արտակ Հակոբջանյանը և ինքնաձիգով հրաձգություն վարժությունում՝ Հովհաննես Ղազարյանը: 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք (4X 50մ) թիմային մրցումներում առաջատար դարձավ Տավուշի մարզի թիմը: Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ինը Տավուշի մարզն էր, 2-րդը՝ Շիրակի մարզը, իսկ 3-րդը՝ Գեղարքունիքի մարզը:
Հաղթողները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և պաշտպանության փոխնախարարների կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով, հուշանվերներով: Հանրապետական զինվորական կոմիսարիատը հաղթողներին հանձնեց պատվոգրեր, իսկ խաղերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և հավաստագրերի:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play