ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին


ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին

  • 07-11-2017 16:57:53   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին և 26-ին կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Բասկետբոլի Եվրոպայի առաջնության 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում կմրցի Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին՝ Երևանում կհյուրընկալի Դանիայի հավաքականին:
 
Ըստ բասկետբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի հրապարակած (ընդլայնված) կազմի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով ` Ամիրան Ամիրխանով, Լուկաս Ֆիշեր, Անդրանիկ Չրաբաշ, Ռայան Բոաթրայթ, Ալլին Հեսս, Քրիս Յանկու Օսկիյան, Անդրեյ Կոնստանտինով, Վարդան Բիդրոսյան, Արարատ Քոչինյան, Ալբերտ Թադևոսյան, Էդգար Բաբայան, Գեորգի Պոդկոլզին, Կոնստանտին Միրզոյանց, Մարսել Հովսեփյան, Դավիթ Խաչատրյան, Արագատ Աբրահամիան, Սերգեյ Պոլուխին, Թովմաս Հորդանյան, Տերի Սմիթ:
 
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը նոյեմբերի 20-ից կսկսի Օլիմպավանում նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play